Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Աբխազիայի միջով ՌԴ-ից դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհի բացման համար․ Զախարովա
Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Աբխազիայի միջով ՌԴ-ից դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհի բացման համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ ճանապարհային քարտեզը, եթե դա կարելի է այդպես անվանել, ներառում է պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթեր եւ համապատասխան հանձնաժողովներ՝ մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո։ Ամենօրյա ռեժիմով արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ամենն իրականացվի»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am