Փաշինյանի ելույթի ու նրա Միրզոյանի բանակցելու արյունոտ «գինը». 4 նոր զոհ
Դատելով Վաշինգտոնում արված լուսանկարներից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ու հատկապես՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շատ ուրախ-զվարթ են: Եվ դա՝ ադրբեջանական կողմի այսօրվա (հերթական) ագրեսիվ գործողությունների խորապատկերում: Այս գիշեր, ինչպես հայտնի է, ադրբեջանական զինուժը նպատակային կրակ է բացել Արցախի միանգամից մի քանի սահմանային հատվածներում, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող է սպանվել:
Պարզ ասած, հենց այն պահին, երբ ԱՄՆ մայրաքաղաքում Բայրամովն ու Արարատ Միրզոյանը «շաքար-լոխում» բանակցությունների մեջ էին, ադրեջանական կողմը որոշեց 4 հայ սպանել: Ավելի ճիշտ՝ Բաքվում դա նախապես էին որոշել, ուղղակի այդ պահին իրականացրեցին:
Առանձնապես գաղտնիք չէ, որ բանակցային հանդիպումներից անմիջապես առաջ կամ հենց բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը դիմում է նախահարձակ, ագրեսիվ գործողությունների: Ժամանակին այդ թրքաբարո մարտավարությունը մեկնաբանվում էր որպես հայկական կողմի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու կամ բանակցային տվյալ հանդիպումը տապալելու միջոց:
Բայց դա՝ «ժամանակին»: Իսկ հիմա՞ ինչով է դա բացատրվում, եթե նկատի ունենանք այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա բանակցողները հեզ ու խոնարհ, եթե չասվի՝ հաճկատար համաձայնում են Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջներին, կատարում են նրանց առաջադրած պայմանները, թշնամին ինչ ուզում է՝ տալիս են: Երևի միայն տեսախցիկների առաջ թուրքերի մաշիկները չեն լիզում, բայց դա էլ՝ միայն տեսախցիկների առաջ: Ինչ իմանաս, թե ինչեր են անում՝ առանց տեսախցիկների: Թե չէ՝ ինչո՞ւ կամ ինչի՞ վրա են այդքան ուրախ-զվարթ:
Կարևոր է նկատել, թե ադրբեջանական կողմի այս վերջին ագրեսիվ գործողություններն ու Արցախում ևս 4 հայ մարդու սպանությունն ինչ ընդհանուր իրավիճակում են տեղի ունենում:
Նախ, Ալիևը, առհասարակ, ադրբեջանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ բացեիբաց հայտարարություններ են անում Արցախը հայաթափելու, նաև՝ Հայաստանից նորանոր գյուղեր ու սարեր զավթելու վերաբերյալ:
Զուգահեռաբար, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության տարբեր ներկայացուցիչները հպարտ-հպարտ հայտարարում են, որ շարունակելու են նորանոր զիջումներ անել թշնամուն ու վճռական են այդ հարցում, քայքայիչ ելույթներ են ունենում, նորանոր ստեր ու կեղծիքներ տարածում, ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում, մի խոսքով՝ իրենց պահում են որպես ամենավատ տարբերակով «օկուպացիոն ռեժիմի» ներկայացուցիչներ:
Դե, Արցախն ուրանալու, Արցախն ադրբեջանական տարածք հայտարարելու մասին էլ չհիշեցնենք: Կամ՝ հիշեցնենք, եթե ոմանք հասցրել են «մոռանալ»:
Եվ այդ ֆոնին տեսնում ենք ադրբեջանական կողմի հերթական ագրեսիվությունը և դրա արյունոտ հետևանքները:
Նման պայմաններում, թերևս միանգամայն տեղին կլինի նշել, որ այդ հետևանքների մեղքը ուղիղ գծով թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա ՔՊ-ի ու նրա իշխանության ներկայացուցիչների վրա է:
Դա է. քանի դեռ Հայաստանում իշխանություն է համարվում Նիկոլ Փաշինյանը, շարունակվելու են թշնամու ագրեսիան ու այլանդակությունները, շարունակվելու են կորուստները, ինչպես մարդկային, այնպես էլ՝ տարածքային: Հայաստանը, առանց արգելակելու, շարունակելու է ընթանալ դեպի կործանում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հանդուրժվում է որպես իշխանություն:

Արմեն Հակոբյան