Քաղաքական

28.06.2023 13:18


«Անհապաղ դադարեցնել բանակցությունները». Արցախի ԱԺ-ն դիմեց Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը (տեսանյութ)

«Անհապաղ դադարեցնել բանակցությունները». Արցախի ԱԺ-ն դիմեց Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Վաշինգտոնում հայկական պատվիրակությանն անհապաղ դադարեցնել բանակցությունները: Հայտարարությունն ընթերցեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ին ընդունված ԼՂ-ում հաստատված հրադադարի ռեժիմը սույն թվականյի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1.30-ից տարբեր տեսակի զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է մեր 4 հայրենակից:

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետըանային միջոցների եւ ԱԹՍ-ների կիրռմամբ Արցախի քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անտեսելով միջազգային հեղինակավոր կոչերն ու որոշումները, խաղաղության ու երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Ուշագրավ եւ հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը նախորդ դեպքերին համանման նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտոուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, եւս մեկ անգամ հաստատում եւ վկայում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունները նոփւյնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության մթնոլորտի ձեւավորման նմանակում, իբր միջազգային ջանքերի համատեքստում:

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի ժողովրդի անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,. ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, կրեկցանքի հայտարարություններից, հորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր: Մասնավորապես պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները:

Հավոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգեւորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ եւ անվերահսկելի:

ՌԴ-ին խաղաղության առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:

Վաշինգտոնյան բնակցություններում Հայաստանի պատվիրակության՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմանենրում լիակատար հրադադարի հաստատումը: եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պհվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն:

Մեր խոնարհումը բերելով հանուն հյրենիքի իրենց կյանքը նվիրբերած մեր 4 նահատակների հիշատակին, պատրասկկամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:

Այս խորագրի վերջին նյութերը