Աշխարհ

28.06.2023 11:03


Ջո Բայդենի որդուն հեռացրել են էքսկլյուզիվ սեքս-ակումբից՝ «կանանց հետույքից բռնելու» համար

Ջո Բայդենի որդուն հեռացրել են էքսկլյուզիվ սեքս-ակումբից՝ «կանանց հետույքից բռնելու» համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սկանդալային որդուն՝ Հանթերին հեռացրել են SNCTM էքսկլյուզիվ սեքս-ակումբից՝ «կանանց հետույքից բռնելու համար»։

hunt1.jpg (67 KB)

Դեյմոն Լոուները՝ այսպես կոչված «աշխարհի ամենաէքսկլյուզիվ սեքս-ակումբի» SNCTM-ի հիմնադիրը, որի անդամ էր ժամանակին Բայդեն կրտսերը։ Նա պնդում է, որ Հանթեր Բայդենին հեռացրել է ակումբից մեկ այցելությունից հետո՝ «կանանց հետույքից բռնելու» և «հղփացած երեխայի» նման իրեն պահելու համար», գրում է The New York Post-ը։

Լոուներն ասում է, որ Բայդենը 10,000 դոլար է վճարել SNCTM-ի իր անդամակցության համար, «վճարումը կատարվել է հանելուկային կնոջ միջոցով 2018 թվականին»:

hunt.jpg (75 KB)

2018 թվականին, ըստ Լոուների, մի կին դիմել է բարձրակարգ սեքս-ակումբի անդամ դառնալու համար, ուր հաճախում էին հայտնի մարդիկ, այդ թվում՝ Գվինեթ Փելթրոուն և Բիլ Մահերը։ Կինը Լոուներին ասել է, որ իրեն մի գեղեցիկ տղամարդ է ուղեկցելու։ Երբ Լոուները լրացուցիչ տեղեկություններ է խնդրել, նա հայտարարել է, որ նրա «անունը Հանթեր է, և որ հայտնի քաղաքական ընտանիքի անդամ է»:

Լոուների խոսքերով՝ նրա առաջին և միակ այցի ժամանակ Բայդենը մի կնոջ ուղեկցությամբ ժամանել է ակումբ «արգելված նյութերի ազդեցության տակ»՝ հավելելով, որ նախագահի որդին կոպիտ է վարվել անդամների հետ՝ «բռնելով կանանց հետույքից» և կատարել այլ գործողություններ, որոնք զայրույթ են առաջացրել։ Այդ կապակցությամբ Լոուները պահանջել է, որ նա հեռանա ակումբից։ SNCTM կանոնն է՝ «միշտ հարցրու նախքան դիպչելը»,-ասել է նա The Post-ին: «Երբ Հանթերին ասացի, որ նա պետք է հեռանա, նա իրեն հղփացած երեխայի պես պահեց: Բայց հեռացավ»:

hunter2.jpg (50 KB)

Հանթեր Բայդենը 2013 թվականին SNCTM-ի բացումից հետո սև ցուցակում հայտնված հինգ մարդկանցից մեկն է:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը