Քաղաքական

27.06.2023 08:49


«SOS Artsakh»․ 24-ժամյա նստացույց ԵՄ ներկայացուցչության և դեսպանությունների դիմաց (տեսանյութ)

«SOS Artsakh»․ 24-ժամյա նստացույց ԵՄ ներկայացուցչության և դեսպանությունների դիմաց (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է հունիսի 27-ի առավոտյան 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը