Քաղաքական

26.06.2023 20:21


ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տևել մի քանի օր

ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տևել մի քանի օր

ԱՄՆ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են տեւել մի քանի օր։ Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Հանդիպումը կմեկնարկի վաղը։ Հավանական է, որ բանակցությունները կշարունակվեն մի քանի օր։ Հիմնական թեման խաղաղության պայմանագիրն է»,-ասել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Վաշինգտոնում։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը