Փաստաբանները գործադուլ են իրականացնում (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 26-ին, փաստաբանները գործադուլ են հայտարարել՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց, այսպես ևս մեկ անգամ իրենց մտահոգությունները բարձրաձայնելու փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում արձանագրվում են ոստիկանության ծառայողների կողմից փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր։ Վերջին դեպքն արձանագրվել է փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Վերջինս բռնության է ենթարկվել, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգումը՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանները ձեռնաշղթաներ և արցունքաբեր գազ էին կիրառել փաստաբանի նկատմամբ։

Աղբյուրը՝ pastinfo.am