«Երբ դրսից չես կարողանում կոտրել պետությունը, պետք է կոտրես ներսից». Բենիամին Մաթևոսյան
168.am-ի հետ զրույցում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասել է, որ Պրիգոժինին Նավալնու կողմից կպցրած է «Պուտինի խոհարար» պիտակը, սակայն այդպես չէ։
«Նա Պուտինի խոհարարը, խորհրդականը չէ, նա պարզապես գործարար է, որը Սանկտ Պետերբուրգում ունեցել է ռեստորաններ, որոնցից մեկը ժամանակին այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հետագայում, որքանով ես եմ տեղյակ, գոհ է եղել ռեստորանի սպասարկումից և սկսել է բիզնես անել, և դասական իմաստով նա Պուտինի խոհարարը չէր»,-շեշտեց քաղաքագետը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հատուկ տեխնոլոգիա է կիրառվում, Բենիամին Մաթևոսյանը նկատել է.
«Եթե անկեղծ լինենք, ապա ճշմարտությունն օբյեկտիվորեն մենք չենք կարող իմանալ, որովհետև ակնհայտորեն ո՛չ մի կողմն է, այսինքն՝ ո՛չ Պրիգոժինն է ամբողջ ճշմարտությունն ասում, ո՛չ էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ուղղակի մի բան պետք է ասեմ, որը կարող է երկու կողմերին էլ վերաբերել։Տեսեք, Հայաստանի վերջին հինգ տարվա պատմությունը մի տրամաբանական բան է հուշում, երբ որ դրսից չես կարողանում կոտրել պետությունը, այդ պետությունը պետք է կոտրես ներսից։
Եկեք ֆիքսենք նաև մեկ շատ կարևոր հանգամանք՝ հունիսի 4-ից ուկրաինական հակահարձակում է տեղի ունենում, բոլոր միջազգային գնահատականներով այդ հարձակումը չի բերել այն արդյունքին, որն ակնկալվում էր, թե՛ Ուկրաինայի, թե՛ իրենց արևմտյան գործընկերների կողմից։Կրկնում եմ՝ այս իրավիճակում շատ կարևոր է, ինչը չես կարող կոտրել դրսից, կկոտրես ներսից։ Բայց դե, այստեղ ո՞վ է ճշմարտությունն ասում, այս պահին ինքս օբյեկտիվորեն չեմ կարող ասել, որովհետև կողմերից որևէ մեկը ճշմարտությունը չի ներկայացնում»։
Ըստ Բենիամին Մաթևոսյանի՝ ՌԴ-ի հետ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող Հայաստանի վրա ազդել այնքան, որքան բացասական առումով ազդում են գործող իշխանությունները։
«Ինչ վերաբերում է Արցախի վրա ազդեցությանը, և, թե հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները սա օգտագործեն և իրականացնեն ռազմական սադրանք, իհարկե հնարավոր է։ Ռուս-ուկրաինական ճգնաժամի փուլում մենք տեսնում ենք, որ երբ Ռուսաստանը խնդիրներ է ունենում, Ադրբեջանն ակտիվանում է։ Նույնը նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիան էր, նայեք տեսեք, թե այդ փուլում ի՞նչ խնդիրներ կային ՌԴ-ի մոտ։Բայց կրկնում եմ՝ քանի դեռ Հայաստանում ունենք այն քաղաքական իրավիճակը, որն ունենք, Պրիգոժինը օրը 4 անգամ Շոյգուի դեմ գործողություններ անի և հակառակը լինի, մենք գլոբալ առումով ոչ թե դրանից ենք տուժելու, այլ ուրիշ խնդիրներից»,-եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։
«Երբ դրսից չես կարողանում կոտրել պետությունը, պետք է կոտրես ներսից». Բենիամին Մաթևոսյան
168.am-ի հետ զրույցում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասել է, որ Պրիգոժինին Նավալնու կողմից կպցրած է «Պուտինի խոհարար» պիտակը, սակայն այդպես չէ։
«Նա Պուտինի խոհարարը, խորհրդականը չէ, նա պարզապես գործարար է, որը Սանկտ Պետերբուրգում ունեցել է ռեստորաններ, որոնցից մեկը ժամանակին այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հետագայում, որքանով ես եմ տեղյակ, գոհ է եղել ռեստորանի սպասարկումից և սկսել է բիզնես անել, և դասական իմաստով նա Պուտինի խոհարարը չէր»,-շեշտեց քաղաքագետը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հատուկ տեխնոլոգիա է կիրառվում, Բենիամին Մաթևոսյանը նկատել է.
«Եթե անկեղծ լինենք, ապա ճշմարտությունն օբյեկտիվորեն մենք չենք կարող իմանալ, որովհետև ակնհայտորեն ո՛չ մի կողմն է, այսինքն՝ ո՛չ Պրիգոժինն է ամբողջ ճշմարտությունն ասում, ո՛չ էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ուղղակի մի բան պետք է ասեմ, որը կարող է երկու կողմերին էլ վերաբերել։ Տեսեք, Հայաստանի վերջին հինգ տարվա պատմությունը մի տրամաբանական բան է հուշում, երբ որ դրսից չես կարողանում կոտրել պետությունը, այդ պետությունը պետք է կոտրես ներսից։
Եկեք ֆիքսենք նաև մեկ շատ կարևոր հանգամանք՝ հունիսի 4-ից ուկրաինական հակահարձակում է տեղի ունենում, բոլոր միջազգային գնահատականներով այդ հարձակումը չի բերել այն արդյունքին, որն ակնկալվում էր, թե՛ Ուկրաինայի, թե՛ իրենց արևմտյան գործընկերների կողմից։ Կրկնում եմ՝ այս իրավիճակում շատ կարևոր է, ինչը չես կարող կոտրել դրսից, կկոտրես ներսից։ Բայց դե, այստեղ ո՞վ է ճշմարտությունն ասում, այս պահին ինքս օբյեկտիվորեն չեմ կարող ասել, որովհետև կողմերից որևէ մեկը ճշմարտությունը չի ներկայացնում»։
Ըստ Բենիամին Մաթևոսյանի՝ ՌԴ-ի հետ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող Հայաստանի վրա ազդել այնքան, որքան բացասական առումով ազդում են գործող իշխանությունները։
«Ինչ վերաբերում է Արցախի վրա ազդեցությանը, և, թե հնարավո՞ր է, որ ադրբեջանցիները սա օգտագործեն և իրականացնեն ռազմական սադրանք, իհարկե հնարավոր է։ Ռուս-ուկրաինական ճգնաժամի փուլում մենք տեսնում ենք, որ երբ Ռուսաստանը խնդիրներ է ունենում, Ադրբեջանն ակտիվանում է։ Նույնը նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիան էր, նայեք տեսեք, թե այդ փուլում ի՞նչ խնդիրներ կային ՌԴ-ի մոտ։ Բայց կրկնում եմ՝ քանի դեռ Հայաստանում ունենք այն քաղաքական իրավիճակը, որն ունենք, Պրիգոժինը օրը 4 անգամ Շոյգուի դեմ գործողություններ անի և հակառակը լինի, մենք գլոբալ առումով ոչ թե դրանից ենք տուժելու, այլ ուրիշ խնդիրներից»,-եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։