Նիկոլ Փաշինյանը գերագո՞ւյն է, «խեղճ հարի՞ֆ» է, մոդերատո՞ր, թե՞ հրամանատար
Այն, որ Նիկոլ Փաշինյանի «հայտնությունը» 44-օրյա պատերազմի հանգամանքներն իբրև թե ուսումնասիրող «քննիչ հանձնաժողովում» ընդամենը փի-ար ակցիա է կամ շոու, պարզից էլ պարզ էր ի սկզբանե: Նաև այդ պատճառաբանությամբ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ չի մասնակցելու դրան: Բայց եղան հանգամանքներ, որոնք ինքնին հետաքրքրական են ու ենթակա առնվազն արձանագրման:
Օրինակ, խիստ հետաքրքրական էր, որ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր Շուշիի մասին, առնվազն մի քանի անգամ շեշտադրեց, թե ինքն ինչ կարգի հրամաններ է տվել Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ: Այստեղ ուշադրություն գրավողը «հրաման» բառն է, ավելի ճիշտ այն, որ Նիկոլ Փաշինյանը, առարկություն չհանդուրժող տոնով, ընդգծեց, որ անձամբ ինքը հրամաններ է տվել:
Բայց սա ասում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով պատերազմից հետո, 2021 թվականին հայտարարում էր, էլի Շուշիի հետ կապված, նաև պատերազմի ընթացքում ընդունված այլ կարևոր որոշումների հետ կապված, թե ինքը ոչ մի հրաման չի տվել, ինքը նույնիսկ անձնական կարծիք չի հայտնել, այլ միայն հետևել է զինվորականների քննարկմանը, եղել է այդ քննարկման մոդերատորը (վարողը, էլի):
Իսկ հիմա «պրիզնատ է գալիս», որ չէ՛, ինքը հրամաններ է տվել (հետաքրքիր է, թե ինչպես կարող էր այլ կերպ լինել, էլի):
Հարկավ, առանձնապես բարդ չէ Նիկոլ Փաշինյանի «կպչուն», մանր ու մեծ ստերը բացահայտելը: Ի լրումն, Փաշինյանի ստերը «բռնացնելը» բավականին անդուր զբաղմունք է: Առավել ևս, երբ մինչ նրա 1 սուտ ես բացահայտում, նա 3 նոր սուտ է արդեն դրել շրջանառության մեջ: Բայց ամեն պարագայում պետք է բացահայտել նրա ստերն ու ստախոսությունները:
Ավելին, հիշեցնենք, որ երբ նախքան պատերազմը Տավուշում, սահմանային միջադեպ եղավ, այսինքն՝ «տեղական նշանակության մարտ», Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզչամեքենան դա շտապեցին ներկայացնել որպես լայնամասշտաբ պատերազմական գործողություն, մի ամբողջ ճակատամարտ: Է՛լ ավելին, Նիկոլ Փաշինյանի ենթակաները բանն այնպես ներկայացրեցին, որ Նիկոլ Փաշինյանը «չուծ լի» անձամբ է ղեկավարել մարտերը Տավուշում, պապական սուրը մերկացրած, կարմիր ձին հեծած և այլն, և այսպես շարունակ: Ինքը՝ Փաշինյանը, Տավուշում տեղի ունեցած սահմանային միջադեպից հետո, որ արդեն որպես մի մեծ ճակատամարտ էր ներկայացրել, սկսեց բռերով շքանշաններ ու կոչումներ բաժանել զինվորականներին: Ի դեպ, նման մի բան նաև 44-օրյայի սկզբնական հատվածում եղավ:
Իսկ հետո, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և որը Նիկոլ Փաշինյանը տարավ այնպես, որ վերջում պարտված դուրս գանք, նա սկսեց մեղադրել զինվորականներին, բանակին, նախկիններին, մարսեցիներին, «չար ուժերին«, չգիտես, թե էլ ում:
Ավելին, թշնամուն պարտվելուց, ավելի ճիշտ՝ Հայոց բանակը պարտվածի վիճակում դնելուց հետո, փաշինյանական քարոզչության հիմնական թեզերը դարձան «խեղճ հարիֆն ինչ կարար աներ», «Խեղճ նիկոլն ինչ կապ ունի...», «նախկինները վաղուց էին Արցախը տվել, պռոստը խեղճ հարիֆի ջեբը գցեցին» ու նման կաղապարները:
Դրանք, իհարկե, նախատեսված են բացարձակապես անուղեղ բիոզանգվածի համար, բայց այնպես չէ, թե «չաշխատեցին«:
Բայց ինչն է հետաքրքիր: Նրա զինակիցներից Արարատ Միրզոյանը, երբ պատերազմը դեռ նոր էր սկսվել, մի խրոխտ գրառում արեց Ֆեյսբուքում, Փաշինյանի նկարով, թե՝ «Մեր գերագույն գլխավոր հրամանատարը» ու հատուկ նշել էր, թե՝ «չշշկռեք», այն է՝ հանկարծ չշփոթվեք:
Չենք չփոթվում ու չենք շփոթում: Հիշում ենք ու հիշեցնում:
Ու հիմա, «քննիչ հանձնաժողովում», հենց Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ կամ ինքնախոստովանական ցուցմունքով պարզվում է, որ «խեղճ հարիֆը», «մոդերատորը», «կապ չունեցողը», «ջեբը գցված հանձնած Ղարաբաղով անճարը» լավ էլ հրամաններ է արձակել, հրամաններ է տվել, կարգադրություններ և այդպես շարունակ:
Հիմա ո՞վ է նա. գերագո՞ւյն, «խեղճ հարի՞ֆ», «մոդերատո՞ր», թե՞ հրամանատար (հրամաններ տվող, էլի): Թե՞ նա պարզապես պաթոլոգիկ ստախոս է ու ԴՆԹ մակարդակով Արցախն ու հայությանն ատող մեկը, ով ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվել ու սոսնձվել է ՀՀ վարչապետի աթոռին:

Արթուր Խայթ