Բայրամովը մերժել է արցախահայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի պահանջը՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։ Նա այս մասին ասել է Reuters-ին:
Գործակալությունը հիշեցնում է «բեկումնային պահը», երբ անցած ամիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, բայց ցանկանում է, որ Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչության համար:
Reuters-ին տված հարցազրույցում, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն «Ադրբեջանի գործերին»:
«Մենք նման նախապայման չենք ընդունում... մի շարք պատճառներով: Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,-ասել է նա։
Բայրամովը հավելել է, որ էթնիկ հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն և կրթվել, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին:

Աղբյուրը՝ yerevan.today