Ռուսական բազայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ևբանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռների անձնակազմերը և ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՄիԳ-29-ի օդաչուները մշակել են բանակային ավիացիայի օդային քողարկումը լեռնային կիրճերում թռիչքների ժամանակ, ինչպես նաև բարդ ու բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել:
«Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները վերատեղակայվել են միավորման պահեստային օդանավակայանում։ Թռիչքներն իրականացվել են տարբեր կազմերով՝ առաջադրանքների կատարման ժամանակ անձնակազմի գործողությունների ներդաշնակությունը մարզելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 180 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 40 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5, Կա-52 ուղղաթիռներ և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 ինքնաթիռներ: