ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հաջորդ շաբաթ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա պնդեց՝ պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նա ասաց, թե հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։
«Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մեր պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,-ասաց նա։

Աղբյուրը՝ yerevan.today