Ակնկալում ենք շուտով հյուրընկալել հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլ. Պատել
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում (հայ-ադրբեջանական) բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղ ապագայի: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ճեպազրույցում:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,-ասել է Պատելը:
Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցների հաճախակիացմանը՝ Պատելը նշել է, որ ամերկյան կողմի համոզմամբ՝ քայլերը, որոնք հրահրում են և բարձրացնում են լարվածությունը, անկասկած, այս պահին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, անարդյունավետ են:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակացություններում ԱՄՆ-ի միջնորդական դերի վերաբերյալ Ռուսաստանի քննադատական գնահատակինին՝ Պատելն ասել է հետևյալը. «Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, բայց մենք շարունակում ենք զգալ, որ այդ բանակցությունները առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։ ԱՄՆ-ն այս հարցում կարևոր գործընկեր է եղել։ Այդ հարցով զբաղվել է անձամբ պետքարտուղարը»։
Նա հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ բոլոր բարձր մակարդակի հանդիպումների մասին՝ հավելելով, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել։
Ակնկալում ենք շուտով հյուրընկալել հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլ. Պատել
ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում (հայ-ադրբեջանական) բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղ ապագայի: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ ճեպազրույցում: