Կարծիք

22.06.2023 11:22


Պաշարված Արցախ

Պաշարված Արցախ

Արցախը պաշարված է արդեն մեկ շաբաթ։ Սա լրիվ ուրիշ ռեժիմ է։

Արցախի պաշարման հիմքը դրվեց 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։

Ալիևը միջազգային հանցագործություն է իրականացնում՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։

Արցախի պաշարման հարցում մեղավոր է նաև Արցախի ղեկավարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաշինյանի վարած քաղաքականության թեմայով լռելը, առավելևս՝ այդ ամենին սատարելը նշանակում է հանցակից լինել։

Եթե մինչև վերջերս Երևանը փող էր տալիս Ստեփանակերտին ու ձեռքերը լվանում, իսկ Ստեփանակերտում մսխում էին Երևանից ստացած փողերը, ապա հիմա փողը զրո է դառնում, քանզի սպառվող ալյուրի պայմաններում փողը լավագույն դեպքում կարող է զուգարանի թղթի դեր կատարել։

Արցախի պաշարման հարցում էլի մեղավորներ կան, բայց նշվածները հիմնականներն էին։

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը