Եթե մի քանի օր էլ այսպես շարունակվի, վիճակը կտրուկ կծանրանա․ Մեծ Շենի համայնքապետ
Շուշիի շրջանի չորս համայնքներ ապրիլի 15-ից ամբողջությամբ կտրված են Արցախի մնացյալ մասից ու Հայաստանից։ Եթե մինչ այդ հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ տեղափոխելու չնչին հնարավորություն կար, ապա մեկ շաբաթ է՝ դա ևս անհնար է դարձել։
«Խաղաղապահների հետ պայմանավորվածություն կար, որ շաբաթական մեկ անգամ գոնե մարդկանց տեղափոխեն Ստեփանակերտ՝ հիվանդանոցային ծառայություններ ստանալու, պլանային հետազոտություններ անցնելու համար, բայց ամսի 15-ից կտրականապես արգելվել է տեղաշարժը։ Չորս գյուղեր, փաստացի, կղզյակի ենք վերածվել, ու որևէ կապ չկա ո՛չ Ստեփանակերտի, ո՛չ Գորիսի հետ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ահազանգում է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավիդյանը։
Մի քանի օրից կառաջանա նաև դեղորայքի խնդիր․ սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով տառապող հիվանդները, որոնք ամենօրյա դեղորայքի կարիք ունեն, առողջական լուրջ խնդիրներ են ունենալու, եթե անհապաղ չվերականգնվի Կարմիր Խաչի կամ խաղաղապահների միջոցով Ստեփանակերտի հետ կապը։
«Գյուղում դեղատուն չկա, իսկ ամբուլատորիայում միայն առաջին օգնության մի շարք դեղամիջոցներ են»,-ասում է Դավիդյանը։
Սնունդ Մեծ շեն, բարեբախտաբար, ապրիլի 15-ին՝ ադրբեջանական հերթական սադրանքից երկու օր առաջ է հասցվել։ Պահեստավորած սննդամթերքը, համայնքապետի խոսքով, մեկ-երկու շաբաթ կբավականացնի։