Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ նոր հանդիպում կլինի
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպում կլինի, ժամկետներ դեռ չկան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Կարծում եմ, եռակողմ հանդիպում կլինի, բայց ամսաթվի հետ կապված դեռ կապված պայմանավորվածություն չկա»,-ասաց Գրիգորյանը;
Լրագրողի հարցին, թե կարելի՞ է վերջնական ասել, որ Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելու են Հայաստանի օրենսդրությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ դա միանշանակ է, ինքը բազմիցս այդ հարցին պատասխանել է։
Ճշգրտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեղակայվելու այդ ճանապարհին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց։
Ադրբեջանական կողմը դրական է արձագանքել սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպման մասին Հայաստանի առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն արձագանքե՞լ է իր՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպում անցկացնելու առաջարկին։
«Այո, դրական պատասխան է տվել։ Հանդիպման վայրի ու ժամանակահատվածի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, բայց ենթադրում ենք, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց Գրիգորյանը։