Քաղաքական

21.06.2023 14:11


24,3 մլնով գնել է հյուրանոց, 44 մլնի վարկ ձևակերպել․ ի՞նչ է հայտարարագրել Լենա Նազարյանը

24,3 մլնով գնել է հյուրանոց, 44 մլնի վարկ ձևակերպել․ ի՞նչ է հայտարարագրել Լենա Նազարյանը

Գրեթե բոլոր պաշտոնատար անձինք արդեն ներկայացրել են իրենց 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։

MediaHub-ը ուսումնասիրել է, թե ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամուսիններ պատգամավորները՝ Նարեկ Բաբայանն ու Լենա Նազարյանը։

Պարզվեց, որ Բաբայանը դեռ հայտարարագիր չի ներկայացրել։

Նազարյանը որպես անշարժ գույք ներկայացրել է բնակարան բազմաբնակելի շենքում, որը գնվել է 2017 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում, ինչպես նաև 2009 թվականին ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը՝ հողամասի վրա կառուցված, որը գտնվում է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։

2022 թվականի ապրիլի 27-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում Նազարյանը Ալվինա հյուրանոցային համալիր ՓԲԸ-ից գնում է կատարել։ Հայտարարագրում գրված է, որ բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում արժեցել է 24 մլն 336 հազար դրամ։

Հատկանշականն այն է, որ այս գույքերը համատեղ սեփականություն են, սակայն համասեփականատիրոջ անունը պաշտպանված է։

2022 թվականի տարեսկզբին պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն դրամ, որը տարվա ավարտից 1 մլն դրամի է հասել։

Նազարյանը եկամուտի երեք տեսակ է նշել։ Առաջինը վարձակալության դիմաց ստացած 1,5 մլն դրամն է, մյուսը՝ աշխատավայրը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմում, որտեղից ստացել է 8 մլն 17 հազար դրամ, հաջորդ եկամուտը նշված է որպես «Կանանց իրավունքների տուն», որտեղից Նազարյանը 34 հազար 760 դրամ է ստացել։

Լենա Նազարյանն ընդհանուր ունի 43 մլն 954 հազար դրամ։ 23 մլն 859 հազար և 20 մլն 95 հազար դրամի հասնող վարկերն ուղղված են եղել հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն։

Իսկ արդեն հանգստի համար Նազարյանն ընդհանուր առմամբ ծախսել է 2 մլն 100 հազար դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը