Քաղաքական

20.06.2023 17:48


ՔՊ-ականը կուսակցության և իր անունը մեքենայի վրա է դաջել

ՔՊ-ականը կուսակցության և իր անունը մեքենայի վրա է դաջել

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ավտովթարի է ենթարկվել: Գրել էր, որ ամեն բան նորմալ է և որպեսզի ապացուցի, որ ինքը խմած չի եղել՝ տեղադրել էր պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի օրինակը։

Այդ կտրոնից տեղակացանք, որ պատգամավորի մեքենայի վրա վրացական պետհամարանիշ է դրված, և քանի որ Վրաստանում ինչ տառեր ուզենաս, կարող ես դնել մեքենայի համարանիշի վրա, գրել է՝ ՔՊ՝ Քաղպայմանագիր և ԿՍ՝ Կարեն Սարուխանյան։

Հ.Գ Կասեք՝ շատերն են նման բան անում՝ մեքենաների կամ հեռախոսների գոլդ համարներ գնելով կամ իրենց անվանատառերը դնելով, բայց այդ մարդիկ երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի ներկայացուցիչները չեն, ում վստահված է մեր երկրի ապագան։ և նրանց անլրջությունից երկիրն ու հասարակությունը չի տուժում:

354871673_3770896496463608_7682609145439769872_n

Աղբյուրը` hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը