Կարծիք

20.06.2023 14:20


Ու դուք ուզում էիք, որ մենք այս «մոդերատորի» գլխավորությամբ պատերազմ հաղթեի՞նք

Ու դուք ուզում էիք, որ մենք այս «մոդերատորի» գլխավորությամբ պատերազմ հաղթեի՞նք

Ու դուք ուզում էիք, որ մենք այս «մոդերատորի» գլխավորությամբ պատերազմ հաղթեի՞նք, Արցախյան գոյամարտի էքզիստենցիալ հիմքերն ատողի գլխավորությամբ Արցախ չկորցնեի՞նք: Հիմա էլ մտածում եք, որ «աղանդավոր քարոզիչի» մեթոդաբանությամբ երկիր կառավարողը մեր պետությունը չի՞ կործանի:

Պետությունը կկործանի, հետո էլ դրսից շուրջ հինգ-վեց ժամ լայվ կանի նույն տրամաբանությամբ, ինչպես հիմա է անում «ապացուցելով», որ ինքը մեղավոր չէ պետության կործանման մեջ, որովհետև իրենից առաջ արվածի արդյունքում այդ պետությունը չէր կարող չկործանվել, իսկ ինքը՝ ինքն ընդամենը «մոդերատոր» էր, իսկ մնացյալը անցյալի և նախկինի զոհ:

Չկա հարց, որի պատասխանը նա չունի և թքած չունի այդ պատասխանի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի վրա: Կարևորը իր ընտրազանգվածի հետ աշխատանքն է և նրանց տրվող քաղաքական օփիումի քանակն ու որակը:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը