«Ոչ բռնությանը». փաստաբանը ՆԳՆ շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով (տեսանյութ)
Փաստաբաններն այսօր՝ հունիսի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ներքին գործերի նախարարության շեքի դիմաց։
Փաստաբաններից մեկը շենքի մոտ է եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, եւ իր ձեռքին «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ ունի։
«Այս սաղավարտները ոստիկաններից հարվածներից պաշտպանում է: Վատ վերաբերմունք միշտ էլ եղել է, բայց չենք բարձրաձայնել: Այսպես ինձ որոշ չափով պաշտպանված եմ զգում»,-ասաց զրահաբաճկոնով փաստաբանը:
Նրանք պահանջում են՝ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լիազորությունները դադարեցնել:
Նշենք, որ փաստաբանները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց էին նվիրել: Փաստաբանների խոսքով՝ հեռուստացույցի միջոցով գլխավոր դատախազը կտեղեկանա փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնություններին: Ավելի վաղ նրանք ՓՊ շենքից երթ էին իրականացրել դեպի ԵՄ գրասենյակ՝ տեղեկացնելով, որ «ԵՄ տրամադրած գումարները ծախսվում են փաստաբանների դեմ բռնության նպատակով»։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Աղբյուրը՝ news.am