Քաղաքական

19.06.2023 15:40


Գլխավոր դատախազին հեռուստացույց ենք նվիրում, որպեսզի իմանա, որ փաստաբանի հանդեպ բռնություն է տեղի ունենում. փաստաբաններ

Գլխավոր դատախազին հեռուստացույց ենք նվիրում, որպեսզի իմանա, որ փաստաբանի հանդեպ բռնություն է տեղի ունենում. փաստաբաններ

Մենք հեռուստացույց ենք բերել, որպեսզի տիկին Վարդապետյանը այս հեռուստացույցի միջոցով հնարավորություն ունենա հետևելու Հայաստանում տեղի ունեցող դեպքերին:

Այս հեռուստացույցը բացի Հանրային հեռուստաընկերությունից նաև այլ ալիքներ է ցույց տալիս:

Դատախազության շենքի մոտ լրագրողներին ասաց փաստաբանների ակցիայի մասնակից փաստաբան Վարազդատ Հարությունյանը․

«Ակցիայի իմաստը՝ այս հեռուստացույցն է, որը մենք ցանկանում ենք փաստաբանների անունից նվիրենք գլխավոր դատախազին: Մի քանի ամիս առաջ բռնության մեկ այլ դեպք էր տեղի ունեցել Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ, էլի ոստիկանական բաժանմունքում, այդ դեպքի կապակցությամբ ԱԺ-ում, երբ տիկին Վարդապետյանին հարց ուղղվեց, թե ինչ է մտածում և ինչ առաջընթաց կա փաստաբանի բռնության դեպքի քննության վերաբերյալ, գլխավոր դատախազը հայտնեց, որ ինքն այդպիսի դեպք չի հիշում և տեղյակ չէ»,-ասել է Վարազդատ Հարությունյանը:

Նշենք, որ փաստաբանները դատախազության դիմաց ակցիա են անցկացնում՝ ընդդեմ բռնությունների նկատմամբ դատախազության ցուցաբերած անտարբերության:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը