ԱԺ հերթական քառօրյա նիստի առաջին օրվա՝ ապրիլի 27-ի վերջում խորհրդարանի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը պատգամավորներին տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության պատգամավորներից ստացած երեք հայտարարությունների մասին։ Իշխանական կոալիցիայից դուրս գալով՝ հրաժարականների դիմումներ են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը։
Արևիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համապատասխան, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում տվյալ անձինք գրավոր դիմումով հետ են վերցնում հրաժարականի մասին իրենց դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, եթե հետ չեն վերցնում հրաժարականի մասին իրենց դիմումը, ապա նրանց հրաժարականը համարվում է ընդունված։
Հրաժարականներ Ազգային ժողովում