Քաղաքական

17.06.2023 14:00


Կոչ ենք անում զսպվածություն և Երասխի քաղաքացիական բնակչության պաշտպանություն․ Ֆրանսիայի ԱԳՆ

Կոչ ենք անում զսպվածություն և Երասխի քաղաքացիական բնակչության պաշտպանություն․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխում քաղաքացիական անձանց վրա կրակոցների առնչությամբ։ Կոչ ենք անում զսպվածություն և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասով միջազգային դատարանի որոշումը։ Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի բնակչության»։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը