Մեկնաբանություն

17.06.2023 13:43


Նիկոլի կարգախոսը՝ «Կորչի՛ Ռուսաստանը, կեցցե՛ Թուրքիան»

Նիկոլի կարգախոսը՝ «Կորչի՛ Ռուսաստանը, կեցցե՛ Թուրքիան»

Նիկոլ Փաշինյանն ու նրան կցված շրջանակները ագրեսիվ հակառուսական քարոզ են իրականացնում: Նաև՝ գործողություններ: Նպատակը մեկն է՝ իրականացնել Բոլթոնի պլանը՝ Հայաստանը դարձնելով հակառուսական ու հակաիրանական պլացդարմ:

Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ իրականացնում է արևմտաթուրքական ուժերի ծրագիրը, այն է՝ հեռացնել ռուս խաղաղապահներին Արցախից և փակել ռուսական ռազմաբազան Հայաստանից: Դա իր հետևից կբերի Սյունիքի անկմանը (դա վերջնականապես կկործանի Հայաստանը), ինչին կհաջորդի ադրբեջանաթուրքական ուժերի, Իսրայելի ու Արևմուտքի կողմից Իրանի դեմ ռազմագործողությունը: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դժգոհել էր, թե Իրանն է խոչընդոտում Սյունիքի միջանցքի բացմանը:

Ուշագրավն այն է, որ նիկոլենք հայտարարում են, թե, իբր, իրենց համար Սյունիքի միջանցքը կարմիր գիծ է, բայց միևնույն ժամանակ որևէ մեկնաբանություն չեն տալիս պաշտոնական Անկարայի հայտարարությունների վերաբերյալ:

Արարատ (հոգու խորքում՝ Արագած) Միրզոյանը համր է դառնում, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի հայտարարություններին: Նույնը վերաբերում է Նիկոլին:

Ստացվում է, որ նիկոլենք բլբուլ են կտրում, երբ խոսքը վերաբերում է հակառուսական քաղաքականությանը, բայց լուռ են, երբ անհրաժեշտ է դառնում հակադարձել Թուրքիային: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը պարտավորություններ ունի Թուրքիայի մասով, քանզի իր իշխանությունը պահում է հենց Թուրքիայի միջոցով:

Նիկոլենք ասում են, որ դեմ են ռուսական կայսերապաշտությանը, բայց ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանն ու Արցախը հայտնվեն թուրքական կայսերապաշտության ու պանթուրքիստական ծրագրերի մեջ: Սա նորություն չէ: Սա չոր փաստի արձանագրում է: Մնացածը հայ ժողովրդի որոշելիքն է:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը