Աննա Վարդապետյանը մեկ տարում 73 մլն դրամ եկամուտ է ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2014 թվականի հուլիսին բնակարանի բաժնեմաս է նվեր ստացել։
2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում գլխավոր դատախազը հենց այս բնակարանն է որպես անշարժ գույք հայտարարագրել։
Ըստ նույն հայտարարագրի՝ Աննա Վարդապետյանն ավտոմեքենա չունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա «Անտառային ՇԻՆ» ՍՊԸ-ից երկու փոխառություն ունի՝ 47 մլն 780 հազար և 5 մլն 314 հազար դրամ։
2022 թվականի վերջում (բացառությամբ ավանդների) նա բանկային հաշիվներին ունեցել է 641 հազար, 101 հազար, 1 մլն 447 հազար դրամ և 15 եվրո, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 600 հազար դրամ գումար։
2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել, որից 1 մլն 216 հազար դրամը ստացված փոխառություններն են, 3 մլն 762 հազար դրամ նա ստացել է ՊԵԿ-ից, 47 մլն 780 հազար դրամ նա ստացել է կրկին վարկ բանկից, 614 հազար դրամ՝ Երևանի պետական համալսարանից, 12 մլն դրամ ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ (մինչև 2022 թվականի սեպտեմբերը նա աշխատել է կառավարությունում), և 7 մլն դրամ էլ նա ստացել է աշխատավարձ արդեն որպես դատախազ սեպտեմբերից հետո։
Ստացած վարկերի մայր գումարի մնացորդը տարվա վերջին կազմել է 46 մլն 918 հազար դրամ։ Որպես ծախս Վարդապետյանը նշել է միայն վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 11 մլն 243 հազար դրամ։