Քաղաքական

17.06.2023 09:58


Հայաստանի ղեկավարության հետ ոչ բոլոր հարցերում ունենք նույն տեսակետներ. Արցախի ԱԳՆ (տեսանյութ)

Հայաստանի ղեկավարության հետ ոչ բոլոր հարցերում ունենք նույն տեսակետներ. Արցախի ԱԳՆ (տեսանյութ)

«Հայաստանի և Արցախի միջև միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ Մենք բազմիցս հայտարարել ենք, տարբեր հանդիպումների ժամանակ, որ բավականին բաց կերպով պաշտպանում ենք մեր կարծիքը»։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի ղեկավարությունն ու Հայաստանի ղեկավարությունը արդյոք ունեն համախմբված գործողությունների օրակարգ՝ ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ ժողովրդի առջև ծառացած սպառնալիքները չեն կարող ընկալվել առանձին ձևաչափով, չկան Արցախին սպառնացող կամ Հայաստանին ուղղված անհատական սպառնալիքներ։

Ոչ, բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը կրում են համազգային բնույթ, այստեղ ազգային պետության գոյությանը սպառնացող վտանգների հարց է։ Մեր խորին համոզմամբ՝ այս սպառնալիքները հետ մղելու համար ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունների շրջանակներում է, անհրաժեշտ է համախմբել նաև հայկական կարողությունների ողջ սպեկտրը։

Առանց դրա շատ դժվար կլինի հաղթահարել այս բոլոր խնդիրներն ու սպառնալիքները։ Ինչպես ասացի, համագործակցությւոն կա, բայց կան նաև հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»,-ասել է նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը