Լրահոս

14.10.2011 10:43


Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է ենթադրյալ «Դրիմ թիմ»-ի կազմում

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է ենթադրյալ «Դրիմ թիմ»-ի կազմում

Եվրո-2012-ի նախընտրական խմբային փուլի ավարտին գերմանական «Բիլդ» պարբերականը ներկայացրել է խմբային փուլի լավագույն խաղացողների թիմի  իր տարբերակը։

Պարբերականի լրագրողները ընտրել են 11 լավագույն ֆուտբոլիստներին, ովքեր այս ընթացքում իրենց  ամենալավն են դրսևորել։ Մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նույնպես տեղ է գտել «Դրիմ թիմ»–ի կազմում։ Ստորև ներկայացնենք թիմի կազմը.

Դարապասապահ՝ Մանուել Նոյեր (Գերմանիա),

Պաշտպաններ՝ Վասիլիս Թորոսիդիս (Հունաստան), Ադիլ Ռամի (Ֆրանսիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա),

Կիսապաշտպաններ՝ Նանի (Պորտուգալիա), Կոնստանտին Վասիլև (Էստոնիա), Մեսութ Օզիլ (Գերմանիա), Սեբաստյան Լարսոն (Շվեդիա),

Հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյան (ինը խաղ, 4 գնդակ, 5 գոլային փոխանցում), Կլաս Յան Հունտելաար (Հոլանդիա), Միրոսլավ Քլոզե (Գերմանիա)։

Նշենք, որ Հայաստանը նշված հավաքականներից միակն է, որը, ցավոք, «փլեյ-օֆֆ» չի անցել, սակայն նրա  հավաքականի խաղացողը, այդուհանդերձ, տեղ է գտել պարբերականի պատկերացրած  «Երազանքի թիմի» կազմում։

Այս խորագրի վերջին նյութերը