Տ. Խզմալյան. «Անիմաստ է պահանջել Սեյրանի կամ Սերժի հրաժարականը, պետք է քանդել այս ողջ համակարգը»
Հոկտեմբերի 13–ին հայկականբանակումհերթական անգամզինվոր էմահացել։ Սա վերջին 5 օրում հայկական բանակում զինվորի մահվան 3-րդ դեպքն է։
Անդրադառնալով ողբերգական այս դեպքերին՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է.
«Հինգ օրում երեք հայ զինվոր զոհվեց խաղաղ պայմաններում: Երեք հայ տղա երբեք չեն համբուրի սիրած աղջկան, զավակ չեն ունենա, չեն դառնա երաժիշտ, շինարար, ֆուտբոլիստ, բանաստեղծ: Վերջերս Իսրայելը հազարից ավել արաբ է փոխանակել իր մեկ գերի ընկած զինվորի հետ: Հրեաները հազար անգամ բարձր են գնահատում սեփական զինվորի կյանքը, քան մենք... ԱնիմաստէպահանջելՍեյրանիկամՍերժիհրաժարականը, պետքէքանդելայսողջհամակարգը, ուր բանակն ու ոստիկանությունը ստանձնել են հարուստ մարդակերների թիկնապահի դերը` սպանելով մեր երեխաներին, գնդակահարելով քաղաքացիներին, իսկ միլիոնատերերի ակումբ հանդիսացող կառավարությունն ու խորհրդարանը աշխատավոր ժողովրդին վերաբերվում են որպես համբալների: Մա՛հ բռնապետությանը»։
Տ. Խզմալյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում բուրժուաֆեոդալականհանցավորհամակարգէ, որը պաշտպանում է մեծահարուստների շահերը աշխատավոր ժողովրդի հաշվին, բանակն ու ոստիկանությունն էլ դարձել են դրա սպասավորները և ոչնչացնում են մեր երեխաներին՝ նրանց մեջ ազատատենչությունն ու արժանապատվությունը ջարդելու նպատակով:
«Այսհամակարգինպետքենմարդասպաններ: Չի՛ ստացվի»,–գրել է Տ. Խզմալյանը։
Տ. Խզմալյան. «Անիմաստ է պահանջել Սեյրանի կամ Սերժի հրաժարականը, պետք է քանդել այս ողջ համակարգը»
Հոկտեմբերի 13–ին հայկական բանակում հերթական անգամ զինվոր է մահացել։ Սա վերջին 5 օրում հայկական բանակում զինվորի մահվան 3-րդ դեպքն է։
Անդրադառնալով ողբերգական այս դեպքերին՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է.
«Հինգ օրում երեք հայ զինվոր զոհվեց խաղաղ պայմաններում: Երեք հայ տղա երբեք չեն համբուրի սիրած աղջկան, զավակ չեն ունենա, չեն դառնա երաժիշտ, շինարար, ֆուտբոլիստ, բանաստեղծ: Վերջերս Իսրայելը հազարից ավել արաբ է փոխանակել իր մեկ գերի ընկած զինվորի հետ: Հրեաները հազար անգամ բարձր են գնահատում սեփական զինվորի կյանքը, քան մենք... Անիմաստ է պահանջել Սեյրանի կամ Սերժի հրաժարականը, պետք է քանդել այս ողջ համակարգը, ուր բանակն ու ոստիկանությունը ստանձնել են հարուստ մարդակերների թիկնապահի դերը` սպանելով մեր երեխաներին, գնդակահարելով քաղաքացիներին, իսկ միլիոնատերերի ակումբ հանդիսացող կառավարությունն ու խորհրդարանը աշխատավոր ժողովրդին վերաբերվում են որպես համբալների: Մա՛հ բռնապետությանը»։
Տ. Խզմալյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում բուրժուաֆեոդալական հանցավոր համակարգ է, որը պաշտպանում է մեծահարուստների շահերը աշխատավոր ժողովրդի հաշվին, բանակն ու ոստիկանությունն էլ դարձել են դրա սպասավորները և ոչնչացնում են մեր երեխաներին՝ նրանց մեջ ազատատենչությունն ու արժանապատվությունը ջարդելու նպատակով:
«Այս համակարգին պետք են մարդասպաններ: Չի՛ ստացվի»,–գրել է Տ. Խզմալյանը։
7or.am