Փաշինյանն «առյուծի ետևից է ընկել», բայց նպատակը թուրքերի ուզածով Արարատը ջնջելն է
Նախօրեին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հերթական մանիպուլյատիվ հայտարարությունների խմբաքանակը հորդաց: Այդ բառակույտերի շարքում նրա արտաբերածների մի մասը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության զինանշանին և օրհներգին: Բայց «ակտիվ հանրությունն» արձագանքեց հիմնականում զինանշանի վերաբերյալ Փաշինյանի բարբաջանքներին: Օրինակ, այն բանին, թե Հայաստանում բնական պայմաններում վաղուց առյուծ չի հանդիպել, ուստի՝ Փաշինյանի աշխարհընկալմամբ՝ զինանշանի վրա առյուծն ավելորդ է, էլ չասած նրա մյուս անհեթեթությունների մասին, «բացառված է, որ Հայաստանում ինձանից հայրենասեր մարդ լինի» ցնդաբանությունն էլ՝ վրադիր: Հայրենիքի կործանումը, Հայրենիքը թշնամուն հանձնելը, Հայրենիքի մի բնօրրանային երկրամաս թշնամական հռչակելը, փաստորեն, հայրենասիրության Ջոմոլունգման են: Չասենք՝ Արարատը, որն ատող ՔՊ-ականներն ու նրանց առաջնորդը այդ անունը լսելիս հիստերիկայի մեջ են ընկնում (տեսնեմ էն Միրզոյանին իրենք ի՞նչ են ասում, Արո՞...):
Դժվար է միանշանակ ասել, թե առյուծի նկարի՞ց ինչու է վատանում նա: Կան, չէ՞ այդպիսի կերպարներ, որ տեսնում են առյուծ ու ընկնում են լուծ, այս դեպքում՝ լոգորեա: Թեպետ, դա դնենք մի կողմ:
Բացի այն, որ Նիկոլ Փշինյանը նման հայտարարություններով «պարապ վախտի զբաղմունք» է ապահովում առնվազն սոցցանցային հարթակներում ակտիվ հանրության ներկայացուցիչների համար, նա նաև բավականին հաջող շեղում է ուշադրությունը առանցքային կամ շատ ավելի կարևոր հարցերից: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը երեկ ընդամենը մեկ մեղադրանքի պիտի անդրադառնար: Բորելի այն բացահայտմանը, որ ինքը՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը ՀՀ միակ (կամ առաջին) ղեկավարն է, որն Արցախը հռչակում է ադրբեջանական տարածք: Նման բան հայտարարող մեկը, ով զբաղեցնում է Հայաստանի ղեկավարի պաշտոնը, նման հայտարարություն անելուց անմիջապես հետո պետք է պաշտոնանկվի և կալանավորվի, քանի որ դա դավաճանակա՛ն հայտարարություն է:
Իսկ նա եկել, Հայաստանի զինանշանի վերաբերյալ ծաղրական արտահայտություններ է անում, մյուսներն էլ, երևի ուրախացած, որ հերթական ապուշություններն է դուրս տվել, աղմկում են՝ գրեթե չհասկանալով, որ ներքաշվեցին Փաշինյանի «խաղի» մեջ:
Իրականում, նկատենք, Նիկոլ Փաշինյանը, որքան էլ որ ցույց տա, թե զինանշանի առյուծի ետևից է ընկել, նրա թիրախն այլ է: Իսկ թիրախն արդեն ակնհայտ է ու նախորդիվ արած ակնարկներից հետո ամենևին դժվար չէ դա կռահել:
Ակնհայտը այն է, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ցանկանում է ջնջել Արարատը, առնվազն ՀՀ զինանշանից: Թե ինչո՞ւ է նա այդ աստիճան ատում մեր լյառը բիբլիական, նույնպես դժվար չէ կռահել: Չէ, փոխաբերական առումով՝ քաջքերը նրան դեռ չեն բռնել ու մութ անձավները չեն նետել, բայց հիմնավոր պատճառներ ունի:
Փաշինյանի արարատատյացության ամենից հավանական պատճառն այն է, որ նա իր սիրելի թուրքերին կամ ամենասիրած թուրքին՝ Էրդողանին խոստացել է, որ Արարատը կջնջի Հայաստանի զինանշանից: Մինչ այդ, հավանաբար, Էրդողանին ասել է, որ Արարատը թուրքական է, և վերջ (ինչպես Ալիևին է ասել, որ Արցախը ադրբեջանական է, և վերջ):
Ու դրա համար էլ հիմա զինանշանի, առյուծի, պատմական մայրաքաղաքների ետևից է ընկել: Նպատակը, ինչպես դժվար չէ գլխի ընկնել, այն է, որ թուրքական իր հովանավոր-պաշտպանի առաջ ստանձնած պարտավորություններից մեկն էլ կատարի: Հաջորդը՝ ՀՀ անկախության հռչակագիրն է։ Սա՞ էլ կմարսվի։

Արթուր Խայթ