Լրահոս

14.10.2011 09:56


Քադաֆիի ուժերը ապստամբներին Սիրտ քաղաքից դուրս են մղել

Քադաֆիի ուժերը ապստամբներին Սիրտ քաղաքից դուրս են մղել

Լիբիայի ազգային անցումային խորհրդի զինված ուժերը նահանջել են Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքի մի քանի շրջաններից։ «Ալ–Արաբիա» հեռուստաալիքը փոխանցում է, որ գրոհայիններն ընկել են գնդապետի կողմնակիցների կրակի տակ։

Արդեն երկու շաբաթ Սիրտ քաղաքը գրավել փորձող ապստամբները հարկադրված են եղել թողնել այն բոլոր թաղամասերը, որոնք գրավել էին վերջին երկու օրերին, և նահանջել են ամենաքիչը 2 կմ–ով։

«Մեզ հրամայված էր նահանջել մինչև ոստիկանական շենքը և հրետանային կրակ բացել Քադաֆիի զորքերի վրա»,–ասել է Ազգային անցումային խորհրդի զինվորականներից մեկը։ Հրամանատարների խոսքերով՝ ավելի վաղ ծանր հրետանային զենքեր չէին օգտագործվում, քանի որ գրավված թաղամասերում դեռևս խաղաղ բնակիչներ կային։ «Մեզ անհրաժեշտ է երկու–երեք օր, որպեսզի կրկին գրավենք այդ շրջանները»,–հայտարարել է ապստամբների հրամանատար Յահյա ալ–Մոջասաբին։

Այս խորագրի վերջին նյութերը