Քաղաքական

16.06.2023 08:31


Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի ժամը 12։00-ին․ փաստաբան

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի ժամը 12։00-ին․ փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի ժամը 12։00-ին։ Այս մասին լրագրողներին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած նիստից հետո։

«Արմեն Աշոտյանին hիմա կտեղափոխեն ձերբակալվածների պահման վայր»,-հավելեց նա։

«Իմ ոչ մի հարցին և պարոն Աշոտյանի ոչ մի հարցին քննիչը չկարողացավ պատասխաններ տալ։ Ցավոք սրտի, հասկանալի էր, որ դատավորն ամեն ինչ հասկանում է։ Բայց ազնվությամբ շատ հույսեր չունեմ ես՝ հաշվի առնելով, թե այս դատարանն ինչի համար է ստեղծվել»,-ասաց փաստաբանը։

Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ Աշոտյանը մարտական է տրամադրված։ «Մենք գիտեինք այս ամեն ինչի մասին, կանխատեսում էինք։ Իհարկե ուրախ չենք, բայց որևէ հիասթափություն, որևէ պանիկա չկա»,-ընդգծեց Աշոտյանի ներկայացուցիչը։

Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը նրա կողմնակիցները որակում են քաղաքական։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը