Ինչ է խոստացել Նիկոլը Ալիևին. «Արցախը Ադրբեջան է», և վե՞րջ
Բոլորը, կարծես խոսքները մեկ արած, հերթով բացահայտում են Նիկոլ Փաշինյանի կայացրած հակահայ պայմանավորվածությունները: Մեկ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչն է «վառում» Նիկոլ Փաշինյանին ու նրա խայտառակ սուտը՝ նշելով, որ Փաշինյանը Հայաստանի առաջին (ու միակ) ղեկավարն է, որը Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք: Մեկ Էրդողանն է յուրովի «շնորհակալություն» հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ իր երդմնակալությանը ներկայանալու և ստորանալու համար: Այսօր էլ, ահա Նիկոլ Փաշինյանի սիրելի գործընկեր Իլհամ Ալիևը որոշեց միանալ այդ «խրախճանքին»:
Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում են լրատվակայքերը, Ալիևը մասնավորապես ասել է. «Կան Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ։ Դրա համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի: Այն, ինչ պաշտոնապես Հայաստանը հայտարարել է, պետք է ամրապնդի թղթի վրա, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է»:
Այստեղ մի փոքրիկ հստակեցում: Հայաստանը դեռ նման բան չի հայտարարել: Նման բան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հասկանալի է, պաշտոնական խոսքուզրույցում դա այդպես էլ նշվում է, եթե պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը մի բան է հայտարարում, ասում են՝ այսինչ երկիրն այնինչ բանը հայտարարեց: Բայց ամեն դեպքում. Արցախն ուրացել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ է խոստացել Փաշինյանն Ալիևին և ինչեր է պայմանավորվել նրա հետ: Ակնհայտ է, որ խնդիրը միայն ուրացման ակտը թղթի վրա արձանագրելը չէ: Դա, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի համար խնդիր չէ: Նկատի ունենք Արցախն ուրանալու մասին արած հայտարարությունը մի հատ էլ գրավոր արձանագրելը: Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին էլի շատ բաներ է խոստացել ու պայմանավորվել նրա հետ: Մասնավորապես, Հայաստանի մոտ 10 գյուղերի հաշվին ահռելի տարածքային զիջումներ, Հայաստանի ներսում ռազմավարական ճանապարհների վրա ադրբեջանական վերահսկողություն, ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցում՝ Հայաստանի տարածքում: Հնարավոր է, Փաշինյանը Ալիևին էլի բաներ է խոստացել:
Երկրորդ. Փաշինյանը, ինչը ի դեպ, միանգամայն գրավոր արձանագրված է, 2021 թվականին առնվազն 650 հազար անձնավորության խոստացել է (ու նրանցից քվե է ստացել) Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, խոստացել է խաղաղություն:
Արցախը նա ուրացել է, այսինքն, այդ առումով բացարձակապես խոստումնազանց է, եթե կուզեք՝ խոստումնադրուժ: Իսկ խաղաղություն էլ, բնականաբար, չկա ու չի էլ կարող լինել:
Հիշեցնենք, որ սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որին կային ծափահարողներ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության համար, որը նա արեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ընդամենը մի քանի տարի անց Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել է, որ «Արցախը Ադրբեջան է»: Եվ՝ վե՞րջ:
Ո՛չ: «Եվ վերջ» այստեղ չկա: Հաջորդը ուրանալու է Սյունիքը, Վայոց ձորը ու այդպես շարունակ: Պարզապես ձեզ դրա մասին դեռ չեն ասում, որ հանկարծ տրամադրություններդ չընկնի:
Նշեցինք, որ Հայատանը դեռ չի ուրացել Արցախը, դա դեռ միայն Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են ուրացել: Նրանք Հայաստանը չեն: Բայց դա պետք է Հայաստանն ասի: Ավելի ճիշտ՝ անի:

Արթուր Խայթ