ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր
ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ԷդուարդԹումասյանը և Հայաստանի գործատուների (արդյունաբերողների եւ գործարարների) հանրապետական միության նախագահ ԱրսենՂազարյանը ստորագրել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և դրանց իրականացման համար կողմերի համատեղ գործողությունները։ Ըստ ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ վարչապետ ՏիգրանՍարգսյանն պայմանագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորելով բոլորին ասել է. «Այսպայմանագիրըերկարսպասվածպայմանագիրէ և իրբովանդակությամբբխումէբազմաթիվմիջազգայինկոնվենցիաներիսկզբունքներից, նպատակունիապահովելուհամերաշխությունմերգործողություններիմեջ։Պայմանագրովմենքստանձնումենքպարտավորություններ, որպետքէմշտապեսիրականացնենքկոնսուլտացիաներ, պետքէհամագործակցենք։Այսխնդիրըխիստարդիականէդառնում, նամանավանդ, համաշխարհայինտնտեսականևֆինանսականճգնաժամիազդեցություններիներքո, երբամբողջաշխարհումհամարմեկխնդիրըդառնումէգործազրկությանսպառնալիքը։Տնտեսականանկմանպարագայում, բնականաբար, սոցիալականլարվածություննավելիէխորանումև այսպայմաններում, այսմիջավայրումպայմանագիրըդառնումէկարևոր։Այսօրվամերստորագրմանփաստըվկայումէայնմասին, որկաեռակողմըմբռնումայդխնդիրների, բարդությունների, որոնքառկաեն, այդթվում՝ նաևՀՀ-ում, և մենքարտահայտումենքկամք, որհամագործակցելուենքայսլրջագույնխնդիրներիլուծմանշուրջումերքաղաքականություններըլինելուենհամաձայնեցված»։ Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչև 2012թ. հունիսի 30-ը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը և Հայաստանի գործատուների (արդյունաբերողների եւ գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը ստորագրել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և դրանց իրականացման համար կողմերի համատեղ գործողությունները։ Ըստ ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն պայմանագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորելով բոլորին ասել է. «Այս պայմանագիրը երկար սպասված պայմանագիր է և իր բովանդակությամբ բխում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների սկզբունքներից, նպատակ ունի ապահովելու համերաշխություն մեր գործողությունների մեջ։ Պայմանագրով մենք ստանձնում ենք պարտավորություններ, որ պետք է մշտապես իրականացնենք կոնսուլտացիաներ, պետք է համագործակցենք։ Այս խնդիրը խիստ արդիական է դառնում, նամանավանդ, համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների ներքո, երբ ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրը դառնում է գործազրկության սպառնալիքը։ Տնտեսական անկման պարագայում, բնականաբար, սոցիալական լարվածությունն ավելի է խորանում և այս պայմաններում, այս միջավայրում պայմանագիրը դառնում է կարևոր։ Այսօրվա մեր ստորագրման փաստը վկայում է այն մասին, որ կա եռակողմ ըմբռնում այդ խնդիրների, բարդությունների, որոնք առկա են, այդ թվում՝ նաև ՀՀ-ում, և մենք արտահայտում ենք կամք, որ համագործակցելու ենք այս լրջագույն խնդիրների լուծման շուրջ ու մեր քաղաքականությունները լինելու են համաձայնեցված»։
Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչև 2012թ. հունիսի 30-ը։