Ադրբեջանի վերջնական նպատակն է Հայաստանի պետականության կարգավիճակի լուծարումը․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
Ադրբեջանը ճնշումներով փորձում է այնպես անել, որ Արցախի իշխանությունը գա բանակցությունների, Հայաստանը համաձայնվի, որ վերջնական խաղաղության պայամանագրում ոչ մի կետ չլինի Արցախի անվտանգությունը երաշխավորող երրորդ երկրի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրւոյցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակն է նաև, որ Հայաստանը խաղաղության պայմանագիրը ստորագրի առանց հստակ քարտեզների։
«Բանակցությունները կանգ չեն առել, ուղղակի գործողություններն ավելի շատ ռազմի դաշտում են կատարվում։ Ռազմական գործողություններով Ադրբեջանը ճնշում է պաշտոնական Երևանին և ստանում իր ցանկացածը։ Փաստորեն, վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվել էին, որ հաջորդ փուլին ընդառաջ Արցախը տարած կլինեն կառափնարան, և ինքն ուղղահայաց տրամաբանությամբ բանակացությունների սեղանի շուրջ կլինի Ադրբեջանի հետ։ Իրենք այն ֆորմատով, որով ուզում են Արցախը բերել բանակցությունների սեղանի շուրջ, ենթադրում է, որ Արցախը ոչ թե լիակատար սուբյեկտ է, այլ Ադրբեջանի վարչատարածքային միավոր է, ինչպես Փաշինյանը կհանդիպեր օրինակ Շիրակի մարզպետին։ Իրենք ուզում են վաշինգտոնյան բանակցությունների հաջորդ փուլը բերել իրավիճակի, երբ ֆիքսված կլինի, որ Արցախի հարցը ներադրբեջանական հարց է, այս պարագայում էլ ինչի՞ համար է ռուս խաղաղապահն այնտեղ, լավագույն երաշխավորն Արցախի համար Ադրբեջանի սահմանադրությունն է․ սա է տրամաբանությունը»,-ասաց նա։
Մաթևոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախն, այլև Հայաստանն է, և դա իրենք չեն էլ թաքցնում։
«Հայկական հողում դրոշ դնելու նպատակն ահագնացնելն է Արցախ իշխանություններին, որ գնան և մասնակցեն բանակցությունների։ Ադրբեջանն ասում է՝ մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց մեր քարտեզներով, այսինքն՝ ոչ մի 29․800 քկմ։ Հայաստանի իշխանությունը բանակցում է, ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Հայաստանի Հանրապետության կարգավիճակի մասին Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի շրջանակում։ Ադրբեջանի վերջնական նպատակն է Հայաստանի պետականության կարգավիճակի լուծարումը»,-ընդգծեց Մաթևոսյանը։