Օբամա. «Հյուսիսային Կորեան անմիջական վտանգ է ներկայացնում ԱՄՆ–ի ու Հարավային Կորեայի համար»
-Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (Հյուսիսային Կորեա) անմիջական վտանգ է ներկայացնում մեզ և ՀարավայինԿորեայի համար,– Սպիտակ տանը իր հարավկորեական գործընկեր Լի Մյոն Բակի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ–ՏԱՍՍ»-ը։
Օբաման նշել է, որ եթե Փհենյանը շարունակի անտեսել իր միջազգային պարտականությունները, ապա նա ավելի կոշտ մեկուսացման կենթարկվի։
Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակը ասել է.
-Երբ մենք սկսեցինք համագործակցել ԱՄՆ–ի հետ, մենք սկսեցինք միաձայն խոսել, և կշարունակենք դա անել նաև հետագայում։