«Իրանի հոգևոր առաջնորդն անձամբ Էրդողանին զգուշացրել է՝ հայ-իրանական հազարամյակների սահմանը որևէ պարագայում չի կարող փոփոխության ենթարկվել». Վարդան Ոսկանյան
Հունիսի 14-ին Բաքվից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին, «Զանգեզուրի միջանցքի», ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող թեմաներին։
«Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի առաջընթացը մեծապես նպաստելու է Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը։
Հատկապես Փաշինյանի կողմից մեր հրավերի ընդունումը կարևոր քայլ էր»,-ասել է Էրդողանը։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածին, ապա Էրդողանը հայտարարել է, որ այդ միջանցքի բացմանը խոչընդոտում է Իրանը, Հայաստանի հետ այդ առումով խնդիր չունեն։
168.am-ի հետ զրույցումԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշման առնչությամբ ասաց, որ միանշանակ է՝ դրա վերաբերյալ Իրանի դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի եղել։
«Այդ «թուրանական միջանցքի» անթույլատրելիության մասին, ոչ իհարկե նման եզրաբանությամբ, բայց ուղղակիորեն հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Այսինքն՝ Իրանի հոգևոր առաջնորդը հենց անձամբ Էրդողանին է զգուշացրել, որ հայ-իրանական հազարամյակների սահմանը որևէ պարագայում չի կարող արգելափակվել կամ փոփոխության ենթարկվել։ Հետևաբար՝ Իրանի «կարմիր գիծն» ըստ էության արձանագրվել է այդ պետության հոգևոր և քաղաքական ամենաբարձր ղեկավարի կողմից, ինչը նշանակում է, որ Իրանի պատկան բոլոր մարմիններն անխտիր՝ սկսած փորձագիտական շրջանակներից, վերջացրած դիվանագիտական տիրույթում աշխատող մասնագետներով, հետևելու են այդ ցուցմանը։ Ըստ էության Իրանի այդ դիրքորոշումն անփոփոխ է, որովհետև կրկնեմ՝ դա արձանագրվել է ամենաբարձր մակարդակով»,-նշեց Վարդան Ոսկանյանը։
Ըստ իրանագետի, այլ մակարդակներով ևս գրեթե արձանագրումներ եղել են, սակայն չափազանց կարևոր է հոգևոր առաջնորդի արձանագրումն Իրանի «կարմիր գծերի» վերաբերյալ։
«Եթե փորձենք վերլուծել աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա իրանական պետությունը պարզապես չի կարող գնալ սեփական կենսական շահերին դեմ, որովհետև ակնհայտ է, որ այդ «միջանցքն», ըստ էության, խաթարելու է հայ-իրանական սահմանը, որն ունի հազարամյակների պատմություն և ըստ էության մեր տարածաշրջանի ամենահին սահմանն է, որը երբևէ գոյություն է ունեցել երկու պետությունների միջև։ Ուստի իրանական կողմի դիրքորոշումները չեն փոփոխվելու, քանի որ դա բխում է հենց Իրանի շահերից։ Հայ-իրանական սահմանն է, որ Իրանի համար այլընտրանք է թուրք-ադրբեջանական դաշինքի փաստացիորեն միասնական տարածքի՝ դեպի հյուսիս-արևմուտք Իրանի աշխարհաքաղաքական ելքն ապահովելու առումով»,-հավելեց Վ. Ոսկանյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենը լավ հնարավորություն է, որպեսզի հայկական շահը համադրվի իրանական շահի հետ, քանի որ բազմաթիվ հարցերում երկու երկրների շահերը համընկնում են։
«Մեզ փորձում են համոզել, որ Հայաստանն այս տարածաշրջանում դաշնակից չունի, բայց իրականում ունի բնական դաշնակից՝ ի դեմս Իրանի, և ժամանակն է, որպեսզի երկու երկրների շահերը ձևակերպվեն նաև քաղաքակրթական դաշինքի շրջանակներում, որն էլ կունենա ռազմավարական նշանակություն թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար»,-ընդգծեց իրանագետը։
Վարդան Ոսկանյանը նաև շեշտեց՝ թուրք-ադրբեջանական ճնշումներն Իրանի վրա կշարունակվեն ու կշարունակվեն բոլոր մակարդակներում, սակայն Իրանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որը նույնիսկ աշխարհի թիվ մեկ գերտերության՝ Միացյալ Նահանգների ճնշումներին տեղի չի տալիս։
«Հետևաբար՝ չեմ կարծում, թե Իրանի հետ ճնշման քաղաքականությամբ որևէ հաջողության կամ զիջման կարող են հասնել։ Կրկնում եմ՝ Իրանի դիրքորոշումը չի փոփոխվելու, քանի որ դա է պահանջում Իրանի պետական շահը, աշխարհաքաղաքական շահը։ Այլ հարց է, որ մենք այս հարցում մեր շահերը հաշվի առնելով՝ լայն համագործակցություն ձևավորենք Իրանի հետ՝ հակակշռելով Ադրբեջան-Թուրքիա դաշինքը։ Եթե նաև հաշվի առնենք, որ ունենք ռազմավարական դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի, ապա ճիշտ կոնֆիգուրացիայի պայմաններում կարող ենք ոչ միայն հակակշիռ ստանալ թուրք-ադրբեջանական դաշինքին, այլև ուժերի հավասարակշռության նժարը փոխել դեպի Հայաստանի կողմ»,-եզրափակեց Վարդան Ոսկանյանը։