Քաղաքական

15.06.2023 14:26


Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող

Տեղ գյուղի հատվածում հունիսի 15-ին ժամը 13:35-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը:

Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հունիսի 15-ին ժամը 11:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Այս խորագրի վերջին նյութերը