Քաղաքական

15.06.2023 10:33


ԱՄՆ-ն վերջնագրային ձևով պարտադրում է Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ. ՌԻԱ Նովոստիի աղբյուր

ԱՄՆ-ն վերջնագրային ձևով պարտադրում է Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ. ՌԻԱ Նովոստիի աղբյուր

ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, հրաժարվելու դեպքում սպառնում է հակաահաբեկչական գործողությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրին։

«Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս «երրորդ երկրում» հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներդրվելն է»»,-հայտնել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելով։

ՌԻԱ Նովոստի գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի «արտաքին գործերի նախարար» Սերգեյ Ղազարյանը, որի շահերը «լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը