Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կուլիսային պայմանավորվածություններ ունեն «Զանգեզուրի միջանցքի» հարցով․ Իրանի խորհրդարանի պատգամավոր
«Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ»,-parstoday.ir-ի հաղորդմամբ՝ ասել է Իրանի խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության։
Նա նաև ասել է. «Թեև պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, սակայն փաստերը վկայում են, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին: Իսկ դա Իրանի շահերի դեմ է, քանի որ կսահմանափակի մեր ներկայությունը Հարավային Կովկասում և կվնասի Հյուսիս-Հարավ միջանցքին:Իսկ այդ գործոններն իրենց հերթին կօգնեն Մետաքսի ճանապարհի միջանցքին, որը շրջանցելով Իրանը՝ ձգվում է Արևելյան Ասիայից Արևմտյան Եվրոպա»։
Շահվերդյանը նշել է. «Ցավոք սրտի, Հարավային Կովկասում երրորդ ուժերի, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակում են մեր մուտքը ԵԱՏՄ տարածք, ինչը քաղաքական, տնտեսական և ռազմավարական առումով վնասակար է մեզ համար: Մենք հույս ունենք դառնալ ԵԱՏՄ մշտական անդամ»:
Պատգամավորի խոսքով. «Որոշ շրջանակներ, սպիտակ պատերազմի միջոցով փոփոխություններ են իրականացնում տարածաշրջանի աշխարհագրական քարտեզում, ուստի մենք պետք է կարողանանք քայլեր անել ի շահ Իրանի և Հայաստանի, որոնք երեք հազար տարեկան են, և ունեն բազմաթիվ մշակութային կապեր ու ընդհանրություններ»։
Արա Շահվերդյանը նշել է. «Եթե Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, նրանք քայլ առ քայլ առաջ կգան: Արդբեջանը կբարձրացնի Զանգեզուրի շինծու հանրապետության հարցը, հետո Զանգեզուրի և այլ միջանցքների հարցը, որովհետև Բաքուն կհայտարարի, որ այդ շրջանը պետք է կապ ունենա Եվրոպայի, Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի հետ:
Դա կսահմանափակի մեր մուտքը դեպի ԵԱՏՄ, Սև ծով և Վրաստան: Իսկ քանի որ Թուրքիան Նախիջևանով և Իրանի տարածքով Ադրբեջանի հետ շփում ունի, նման փոփխոությունների կարիք չկա: Արդեն երկար տարիներ Նախիջևանն Իրանի տարածքով կապ ունի Ադրբեջանն հետ: Սակայն նրանք ցանկանում են ստեղծել կեղծ հանրապետություն և Իրանին դուրս մղել Հարավային Կովկասի առևտրային շրջանակներից: Եվ դժբախտաբար այստեղ ակտիվ դերակատարություն ունի Սիոնիստական ռեժիմը»:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կուլիսային պայմանավորվածություններ ունեն «Զանգեզուրի միջանցքի» հարցով․ Իրանի խորհրդարանի պատգամավոր
«Հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ»,-parstoday.ir-ի հաղորդմամբ՝ ասել է Իրանի խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության։
Նա նաև ասել է. «Թեև պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, սակայն փաստերը վկայում են, որ մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ միջանցքին: Իսկ դա Իրանի շահերի դեմ է, քանի որ կսահմանափակի մեր ներկայությունը Հարավային Կովկասում և կվնասի Հյուսիս-Հարավ միջանցքին: Իսկ այդ գործոններն իրենց հերթին կօգնեն Մետաքսի ճանապարհի միջանցքին, որը շրջանցելով Իրանը՝ ձգվում է Արևելյան Ասիայից Արևմտյան Եվրոպա»։
Շահվերդյանը նշել է. «Ցավոք սրտի, Հարավային Կովկասում երրորդ ուժերի, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակում են մեր մուտքը ԵԱՏՄ տարածք, ինչը քաղաքական, տնտեսական և ռազմավարական առումով վնասակար է մեզ համար: Մենք հույս ունենք դառնալ ԵԱՏՄ մշտական անդամ»:
Պատգամավորի խոսքով. «Որոշ շրջանակներ, սպիտակ պատերազմի միջոցով փոփոխություններ են իրականացնում տարածաշրջանի աշխարհագրական քարտեզում, ուստի մենք պետք է կարողանանք քայլեր անել ի շահ Իրանի և Հայաստանի, որոնք երեք հազար տարեկան են, և ունեն բազմաթիվ մշակութային կապեր ու ընդհանրություններ»։
Արա Շահվերդյանը նշել է. «Եթե Լեռնային Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, նրանք քայլ առ քայլ առաջ կգան: Արդբեջանը կբարձրացնի Զանգեզուրի շինծու հանրապետության հարցը, հետո Զանգեզուրի և այլ միջանցքների հարցը, որովհետև Բաքուն կհայտարարի, որ այդ շրջանը պետք է կապ ունենա Եվրոպայի, Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի հետ:
Դա կսահմանափակի մեր մուտքը դեպի ԵԱՏՄ, Սև ծով և Վրաստան: Իսկ քանի որ Թուրքիան Նախիջևանով և Իրանի տարածքով Ադրբեջանի հետ շփում ունի, նման փոփխոությունների կարիք չկա: Արդեն երկար տարիներ Նախիջևանն Իրանի տարածքով կապ ունի Ադրբեջանն հետ: Սակայն նրանք ցանկանում են ստեղծել կեղծ հանրապետություն և Իրանին դուրս մղել Հարավային Կովկասի առևտրային շրջանակներից: Եվ դժբախտաբար այստեղ ակտիվ դերակատարություն ունի Սիոնիստական ռեժիմը»:
Աղբյուրը՝ yerevan.today