Լրահոս

14.10.2011 09:16


Հերթական մահվան դեպքը Հայկական բանակում

Հերթական մահվան դեպքը Հայկական բանակում

Երեկ Հայկական բանակում հերթական անգամ զինվոր է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել Իջևանի զորամասերից մեկում։ Մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է: «7օր»–ը ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից փորձել է ճշտել, թե ինչ պայամններում է տեղի ուենցել դեպքը և որն է մահվան պատճառը։ ՊՆ–ից մեզ խոստացան պատասխանել քիչ ավելի ուշ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել զորամասում, երբ զինծառայողը զենքը մաքրելիս անզգուշությամբ կրակել է և որովայնի շրջանում ստացած վնասվածքից մահացել։ Այս միջադեպը վերջին 5 օրվա ընթացքում հայկական բանակում զինվորի մահվան 3-րդ դեպքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը