ԵՄ-ն ուզում է Հարավային Կովկասը վերածել առճակատման թատերաբեմի, դուրս մղել ՌԴ-ին. Զախարովա
Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության իրական պատճառը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, այն աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմ դարձնելը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով առաքելության գործարկումը տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հենքի վրա, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանի այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվության»,–ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ըստ նրա` Բաքվում և Երևանում ԵՄ առաքելության հաշվետու չլինելը սրում է այն կասկածները, որ Բրյուսելը տարածաշրջանում գաղտնի օրակարգ ունի, և դա հարցեր է առաջացնում ոչ միայն Մոսկվայում։
«ԵՄ–ական «փորձագետների» կասկածելի ակտիվությունից հայ–ադրբեջանական սահմանի շրջանում որևէ «ավելացված արժեք» չկա։ Առավել ևս, նրանք չեն կարող ապահովել անվտանգությունը և հրադադարի մասին ռուսական միջնորդության վճռորոշ դերով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Տարածաշրջանում շարունակում է խաղաղության իրական երաշխիք մնալ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,–հավելել է նա։
Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Բաքվին և Երևանին տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու գործում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am