Բորելը բաց տեքստով հայտարարեց այն, ինչն ակնհայտ էր դեռ 2022թ․ հոկտեմբերից
Երբ Ժոզեպ Բորելն ասաց, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, ով ճանաչել է Բաքվի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, նա իրականում պարզապես բաց տեքստով հայտարարեց այն, ինչն ակնհայտ էր դեռ 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։
Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, դուրս եկավ նոյեմբերի 9-ի հայտարարությունից, դրանով իսկ լեգիտիմ հիմք տվեց Բաքվին Լաչինում անցակետ տեղադրել։
Այսօր Հայաստանի ղեկավարի անօրինական գործունեությունը (հակասում է Հայաստանի Գերագույն խորհրդի 1992թ. թիվ 0663-1 որոշմանը, որն արգելում է բանակցությունները այն ձևաչափով, որտեղ Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս), նրա խմբակցության անդամն անվանեց «Հայաստանի կառուցողական դիրքորոշման դրսևորում», իսկ ինքը՝ Փաշինյանը, ով հանձնել է Արցախը, Սոչիի վերջին հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարին ասում էր, որ «ակնկալում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ միջանցքը կլինի ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողություն ներքո»:
2022-ի հոկտեմբերի 6-ից հետո միջանցքն այլևս չկա, դա ընդամենը ճանապարհ է Ադրբեջանի տարածքում, և Նիկոլն իր իսկ խմբակցության անդամների հետ միասին դա գիտի, բայց նպատակաուղղված խաբում է Հայաստանի ժողովրդին։
Սակայն Բորելի հայտարարության մեջ կարևոր է նաև այն, որ եվրոպացի դիվանագետն ասում է, որ Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում «թույլ չի տալիս ասել, թե ինչպիսին կլինի վերջնական իրավիճակը»։ Այսինքն՝ Բորելը գիտի, որ Բաքուն չի սահմանափակվելու միայն Արցախի կլանմամբ և տրամաբանորեն անցնելու է Հայաստանի կլանմանը։
Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարություններից մեկն է՛լ ավելի պարզ է դարձնում, որ Վաշինգտոնի բանակցությունների վերջին փուլը ձախողվել է, քանի որ Բաքուն ցանկանում է, որ Հայաստանը վերադառնա բանակցությունների սեղանին՝ հրաժարվելով «Ղարաբաղում հայերի իրավունքները պաշտպանող միջազգային մեխանիզմի մասին գաղափարից» (ոչ մի խաղաղապահ կամ նույնիսկ ԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների գծով գերագույն կոմիսարի գրասենյակ Ստեփանակերտում Բաքուն չի հանդուրժի): Այս ամենը Փաշինյանից ստանալուց հետո Իլհամ Ալիևը կշարունակի բուն Հայաստանի տարածքների զավթումը, հատկապես, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիր Ռեջեփ Էրդողանը հաստատել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջներին՝ հայտարարելով, որ «Զանգեզուրի միջանցքը կախված է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից», և որ անկախ հանգամանքներից՝ այս նախագիծը կյանքի կկոչվի։
Ինչ վերաբերում է Բորելին... Բորելը, ինչպես եվրոպական մյուս պաշտոնյաները, մտահոգություն կհայտնի Հայաստանի տարածքների զավթման վերաբերյալ, ինչպես նաև, հնարավոր է՝ կօգնի թռիչքներ կազմակերպել բուն Հայաստանի տարածքից հայերին տարհանելու համար։ Բայց սա Բորելի խնդիրը չէ, սա մեր՝ հայերիս խնդիրն է։
Հ.Գ. Էրդողանի խոսքերի հետ կապված, ցանկանում եմ «հատուկ ողջույններ» փոխանցել թուրքական ազդեցության այն գործակալներին, ովքեր վստահեցնում են, որ «Անկարան է, ով թույլ կտա երկխոսություն հաստատել Բաքվի հետ» և թույլ կտա «զերծ պահել Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելուց»։ Այսինքն՝ նրանց, ովքեր քարոզում են այն միտքը, որ «Թուրքիան կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը»։
Անհավատալի է, որ Ցեղասպանությունից ընդամենը 108 տարի անց մենք ինքներս ենք բացում դրա կրկնության դռները։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից