Քաղաքական

14.06.2023 17:18


Ես Էրդողանի հայտարարությունը չեմ մեկնաբանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Ես Էրդողանի հայտարարությունը չեմ մեկնաբանում. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Թ.Ռ. Էրդողանի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին։

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի թեմային՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այս հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից․ «Երկու երկիր՝ Իրանն ու Ադրբեջանը, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլման են։ Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Իրականում իրավիճակը պետք է անհանգստություն պատճառի նաև Իրանին»,- հայտարարել է Էրդողանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը