Քաղաքական

14.06.2023 16:41


ՔՊ-ի նվիրյալ Սուրեն Թորոսյանը արցախցի 7-ամյա երեխայի դրվագով էլ «պլստաց»

ՔՊ-ի նվիրյալ Սուրեն Թորոսյանը արցախցի 7-ամյա երեխայի դրվագով էլ «պլստաց»

Անցած շաբաթ Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում: Նա, հիշեցնենք, ծեծի էր ենթարկել Արագածավան գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Թորոսյանին ձերբակալել էին, ապա ազատ արձակել։

Սակայն մինչ հանրությունը քննարկում էր այս աղմկահարույց դեպքը ՔՊ-ական «հերոսը» աչքի ընկավ մեկ այլ հերոսությամբ. նա մի տեսանյութ էր հրապարակել, որում հպարտորեն պատմում էր, թե ինչպես է օրեր առաջ արցախցի 7-ամյա տղային վիրավորել և մեքենայից դուրս վռնդել։

Մասնավորապես, ՔՊ-ական նվիրյալ անդամ Թորոսյանը պատմում է, որ տղային առաջարկել է մեքենայով ճանապարհել, որի ընթացքում վերջինս ասել է՝ «Նիկոլ դավաճան, Արցախը հանձնել է», ինչը զայրացրել է Թորոսյանին։

MediaHub-ը հարցում էր ուղարկել Դտախազություն՝ հասկանալու, թե արդյոք գերատեսչությունը ուսումնասիրել է տվյալ տեսանյութը, վարույթ նախաձեռնվել է, թե ոչ և առհասարակ՝ այս հարցը քննարկվե՞լ է:

Եվ ահա այսօր ստացանք Դատախազության լակոնիկ պատասխանը.

«Ի պատասխան հունիսի 8-ի հարցման, տեղեկացնում ենք, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ»:

Այսպիսով, ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին նվիրված Սուրեն Թորոսյանը ևս մեկ դրվագով «պլստաց»:

Հիշեցնենք, էպիլեպսիայով հիվանդ երիտասարդին ծեծած, նրա երեսին գազ փչած Սուրեն Թորոսյանը դեպքից երկու օր անց ազատ արձակվեց։ Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և անձն արգելանքից ազատ է արձակվել:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ի դեպ, պատկան մարմինների այս որոշմանը զուգահեռ Արագածավանում ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով պատժել Սուրեն Թորոսյանին:

Այս խորագրի վերջին նյութերը