Քաղաքական

14.06.2023 16:26


Ջրաշենի ու Դիտակի բնակիչները փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը. խնդիրը ծիրանի գներն են (տեսանյութ)

Ջրաշենի ու Դիտակի բնակիչները փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը. խնդիրը ծիրանի գներն են (տեսանյութ)

Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երևան–Արտաշատ ճանապարհը. նրանք բողոքում են ծիրանի մթերման գներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին Արարատի մարզպետարանից։

«Ներկա պահին մեր մասնագետները, ինչպես նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը այնտեղ են։ Խնդիրը ծիրանի մթերման գներն են։ Դեռ հստակ տեղեկություններ այս մասով չկան, պետք է պարզենք գյուղացիների բարձրացրած հարցին ինչ լուծում տանք։ Գուցե անհատ մթերողներ էլ լինեն, պետք է պարզենք՝ ինչից է խնդիրն առաջացել»,-հայտնեցին մարզպետարանից։

Վստահեցրին` խնդիրն ուշադրության կենտրոնում կլինի, կառավարությունում էլ կքննարկվի այն։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին Արարատի մարզի մի շարք գյուղերում կարկուտ էր տեղացել։ Ամենամեծ վնասը կրել էր Քաղցրաշեն համայնքը` բերքի մինչև 60-65 տոկոսի սահմաններում։ Արդյունքում կորել էր ծիրանի ապրանքային տեսքը։ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ դեռ մայիսին հայտարարել էր, որ տարվա սկզբին առաջացած ցրտահարությունների և կարկուտի պատճառով բերքը կլինի միջինից մի փոքր ցածր։

Այս խորագրի վերջին նյութերը