Պետդեպը հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգման պատճառը
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ Վաշինգտոնում նախատեսված, սակայն ավելի ուշ հետաձգված բանակցություններին:
Գերատեսչության խոսնակ Մեթյու Միլերըճեպազրույցում հերքել է լրագրողի ենթադրությունն առ այն, որ հետաձգումը կապված է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա տարաձայնությունների հետ:
«Դա 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի համար: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է եղած խնդիրների լուծման համար։ Մենք կարծում ենք, որ համաձայնությունը մոտ է: Հանդիպումը, ցավոք, տեղի չունեցավ 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ այն հնարավորինս շուտ մեկ այլ ամսաթիվ կտեղափոխենք»,-ասել է Միլերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 12-ին պետք է բանակցություններ վարեն Վաշինգտոնում:
Պետդեպը հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգման պատճառը
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ Վաշինգտոնում նախատեսված, սակայն ավելի ուշ հետաձգված բանակցություններին:
Գերատեսչության խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում հերքել է լրագրողի ենթադրությունն առ այն, որ հետաձգումը կապված է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա տարաձայնությունների հետ: