Ինչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում
Մեկը կար, շատերին ներշնչել էր, թե վատ կամ աղքատ են ապրում, որովհետև իշխանության ուրիշներն են: Եկավ իշխանության ու առաջինների շարքում, ինչ հայտարարեց իր կռապաշտներին, այն էր, թե «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Կարճ ասած՝ «ռադ եղեք տեսադաշտից...», «թողեք, թող աշխատենք...» փող, առանձնատներ, ավտոներ, բանկային հաշիվներ՝ կլորիկ գումարներով:
Ու «աշխատեցին», ու «աշխատում» են մեծումանր քպ-ականները: Մանավանդ, խոշորները՝ Նիկոլ, Պապիկյան, Ալեն, Միրզոյան, Ավինյան Տիգրան և այլն: Այն էլ ինչպե՜ս են «աշխատում»: Ռուսերեն դիպուկ արտահայտություն կա. «Работают - не щадя живота своего!»:
Չէ՛, բայց լուրջ, մի հատ դրանց նախահեղափոխական ու ժամանակակից՝ «առաջ տված» «ժիվոտներին» նայեք ու դեմքերին: Ինչ-որ 4-5 տարի առաջ, նրանցից շատերին նայելիս, աչքիդ առաջ Ագրայի շուկայի մուրացկանների պատկերն էր գալիս կամ թափառաշրջիկ սովահարների տեսարանը: Իսկ հիմա նրանց մի մասի դեմքերն անգամ տեսախցիկի օբյեկտիվի ընդգրկման մեջ չեն տեղավորվում՝ այնքան են լենքին տվել:
Ըստ այնմ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ականները «հաղթահարել են աղքատությունն իրենց գրպաններում»:
Երեկվանից հանրությունը քննարկում է երդվյալ նիկոլական, ՔՊ-ի հիմնասյուներից մեկը համարվող ամեն ինչի նախարար, իսկ այս պահին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը: Նվերներ է, որ ստացել է. 19 միլիոն դրամ, 22 հազար դոլար, 13 հազար եվրո: Ի՜նչ լավ է, չէ՞ նախարար լինել:
Բայց դե, համարվում է, որ դրանք այսպես ասած՝ «հարսանեկան նվերներ» կարող են լինել: Չնայած, ի՞նչ կապ ունի: Հիմա եթե նա նախարար չլիներ, մի՞թե նման «նվերներ» կստանար, եթե անգամ մեկ չէ, այլ 11 անգամ հարսանիք աներ: Կոռուպցիան հո բեղով-մորուքո՞վ չի լինում:
Թեպետ դա ծաղիկներն են, քանի որ հայտարարագրում արտացոլված է նաև նախարար Պապիկյանի կողմից էժանով թանկանոց բնակարան «կպցնելու» խայտառակ դրվագը: Այն, որ մամուլը մերկացրեց, որ «Բյուրեղ» բնակելի համալիրում Սուրեն Պապիկյանը «Հայէկոնոմբանկ»-ից վերցրած 65 միլիոն դրամի վարկի հաշվով 168․000 դոլարով բնակարան է գնել, որի շուկայական գինը մոտ 410.000 դոլար է: Թե դա ի՞նչ կապ ունի «Բյուրեղ» համալիրի սեփականատիրոջ որդուն ինչ-ինչ «պատմություններից» ազատելու և Ջերմուկի քաղաքապետ կարգելու հետ, թողնենք պատմաբաններին: Մի՞թե պարզ չէ, որ ոչ մի կապ չկա: Ախր Սուրեն Պապիկյանը երդվյալ ՔՊ-ական է, ասել է, թե՝ բոլոր առումներով՝ «բյուրեղյա մաքրության մարմնավորում»: Մի հատ նրա դեմքին նայեք, մի՞թե չի երևում:
Բայց հարցը Սուրեն Պապիկյանի անձը չէ, որն, անկեղծ ասած՝ անհետաքրքիր է: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ոտքից գլուխ այդ է: Սրանք գտել են իրենց աղքատությունը հաղթահարելու ձևը, որը Հայաստանի բնակչությանը հարստահարելն է ու կոտորելը: Իրենք այլևս միլիոնատերեր են, ունևորված, ապահովված, կուշտ ու երջանիկ, չաղ ու բախտավոր: Գլուխը՝ քարին, թե Հայաստանի հերը չեն անիծել, չհաշված՝ մյուս «սխրանքները»:
Ինչ վերաբերում է ՔՊ-ականի հավաքական կերպար Պապիկյանին, ապա նա մի բնակարան էլ «Երազ»-ում ունի ու, քանի որ նրա երազանքները» կատարվում են, հարազատ Լոռիում էլ է կալվածքներն ընդարձակել: Մի խոսքով՝ լրիվ օլիգարխիկ վիճակների մեջ է:
Հետո էլ ասում են, թե հեղափոխություն չի եղել: Այն էլ ինչպիսի՜ արմատական «հեղափոխություն» է եղել: ՔՊ-ականների, բայց միայն ՔՊ-ականների կյանքի ֆինանսանյութական ապահովվածության մակարդակը բարձրացել է արմատական, հեղափոխական արագությամբ:

Արմեն Հակոբյան