Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Այս մասին հայտնումէ պաշտպանության նախարարությունը։
***
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։ Նրանք այս պահին բժշկական օգնություն են ստանում Արարատի բժշկական կենտրոնում։
Այս մասին Tert.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։
Նրա խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
«Մեկը կրծքավանդակի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։Վիրահատվել են»,-մանրամասնեց տնօրենը։
Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Այս մասին հայտնումէ պաշտպանության նախարարությունը։
***
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։ Նրանք այս պահին բժշկական օգնություն են ստանում Արարատի բժշկական կենտրոնում։
Այս մասին Tert.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։
Նրա խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
«Մեկը կրծքավանդակի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Վիրահատվել են»,-մանրամասնեց տնօրենը։