Տոկիոյում նկատվել է ռադիոակտիվության բարձր մակարդակ՝ ավելի բարձր, քան «Ֆուկուշիմա» ԱԷԿ–ի գոտում
Ինչպես հայտնում է «AFP»–ն, Տոկիոյում տեղանք է հայտնաբերվել, որտեղ ռադիոակտիվության մակարդակն ավելի բարձր է, քան «Ֆուկուշիմա–1» ատոմային էլեկտրակայանի տարհանման գոտում։
Այդ տվյալների համաձայն՝ Տոկիոյի արևմտյան շրջաններից մեկում՝ «Ֆուկուշիմա»–ից 220 կմ հեռավորության վրա, ռադիոակտիվության բարձր մակարդակ է գրանցվել՝ ժամում 3,35 միկրոզիվերտ։ Սա սահմանված չափից բավական բարձր է։ Դրանից բացի, այն ավելի բարձր է, քան «Ֆուկուշիմա»–ից 39 կմ հեռավորության վրա գտնվող Իտատե գյուղի ռադիոակտիվության մակարդակը, որտեղից վթարից հետո մարդկանց տարհանել են։
Այս տվյալները ցույց են տալիս, որ ատոմակայանների վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերի տարածման ասպարեզը կարող է շատ լայն լինել։