Լրահոս

27.04.2009 19:28


Մեթյու Բրայզային ընդունել է Հովիկ Աբրահամյանը

Ապրիլի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային։

Զրույցի սկզբում խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ ողջունում է Հայաստանի նախագահի ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ շեշտելով, որ Ազգային ժողովն աջակցում է նախագահ Սարգսյանի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ջանքերին։

ԱԺ նախահահը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, որտեղ պետք է անկաշկանդ քննարկումներ կազմակերպվեն երկրի օրախնդիր հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները ձեռնամուխ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, արցախյան հիմնախնդրի և Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության հարցերի լայն շրջանակի քննարկմանը։ Զրուցակիցները նաև անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցերին։

Հանդիպմանը նաև մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

Այս խորագրի վերջին նյութերը